Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

04 սեպ 2018 12:51

Լավրովի հայտարարության արդյունքը տեսանելի է.եթե այն, ինչ անում ենք, կարող ենք մարսել,հալալ ա,իսկ եթե ոչ՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու քթից կարող է գալ

Լավրովի հայտարարության արդյունքը տեսանելի է.եթե այն, ինչ անում ենք, կարող ենք մարսել,հալալ ա,իսկ եթե ոչ՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու քթից կարող է գալՔաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի գնահատմամբ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունը շատ լուրջ է։
«Այն, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները, մեղմ ասած, այնքան էլ լավ չեն, երևում էր դեռ մի երկու ամիս առաջ։ Լավրովի հայտարարությունից հետո հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ լավ են, բայց գոնե ինձ համար դա համոզիչ չէր, որովհետև ես գիտեի, որ վատ է, որովհետև ես հետևում եմ ռուսական մամուլին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։

Քոչարյանի խոսքով՝ թեպետ Ռուսաստանը մի փոքր բազմաշերտ է, բայց, այնուամենայնիվ, մամուլը չի կարող հենց այնպես լինել. «Երբ նայում ես՝ ովքեր են գրում և ինչ են գրում, հասկանում ես, որ դա վերևից ուղղահայաց տրված է, և բավականին կոշտ են գնահատականները։ Դա գալիս է նրանից, որ երբ ասում են՝ պայմանավորվածություններ, ուրեմն՝ եղել են պայմանավորվածություններ, որ նախկին իշխանություններին չկպնեք։ Ես դա ենթադրում եմ, որովհետև չեմ կարծում, որ Լավրովը հենց այնպես պետք է ասի՝ խոստումները՝ չկպչել նախկին իշխանություններին, խախտվում են։
Մի քանի մեսիջներ կան, այդ թվում՝ բավականին մտահոգիչ` կապված առայժմ տնտեսական բլոկի հետ։ Տնտեսական մասով Ռուսաստանը Հայաստանի ամենամեծ գործընկերն է, այն էլ մի ժամանակահատվածում, երբ մեզ մոտ տնտեսությունն այնքան էլ լավ վիճակում չէ, դիմացը ձմեռ է, և ասում են, որ կարող է գազը թանկանալ։ Տարբեր մեսիջներ կան, որ Ռուսաստանում բնակվող հայ բիզնեսմեններին ներքին կարգով ասված է՝ առայժմ գումար Հայաստան չուղարկել։ Դա այնքան պարզ սխեմա է, որովհետև Լավրովի առաջին հայտարարությունից 5 րոպե հետո գրեցի՝ ժողովուրդ, երկու օր հետո Լարսում քարաթափումներ կսկսվի, բայց պարզապես հերթ առաջացավ, մեզ բացատրեցին, որ տարվա այս ժամանակահատվածում միշտ այդ հերթերն առաջանում են։ Բայց կա իրականություն»։


Սեպտեմբերի 8-ին կայանալիք Պուտին-Փաշինյան հանդիպման մասին Կարեն Քոչարյանն ասաց, որ չգիտի՝ նախորդ հանդիպումներին ինչ են պայմանավորվել և հիմա ինչ են քննարկելու. «Ենթադրվում է, որ եթե այս ընթացքում Պուտինը 3 անգամ Ալիևի հետ է հանդիպել, չի բացառվում, որ նաև Արցախի վերաբերյալ ինչ-որ հարցեր քննարկվեն։ Բայց որ հաստատ քննարկվելու են հայ ռուսական հարաբերությունները, միանշանակ է ինձ համար։ Առայժմ ռուսական կողմը միայն Խաչատուրովի մասով է բաց հայտարարություններ անում։ Որպես ՀԱՊԿ հիմնադիր՝ ռուսները համարում են, որ Խաչատուրովի դեմ գործ հարուցելով՝ խաղում են կառույցի հեղինակության հետ։ Մամուլում ասում են՝ հետ կանչեիք Խաչատուրովին, հետո ձեզ մոտ՝ որպես միայն ՀՀ քաղաքացի, ինչ ուզում էիք՝ անեիք, բայց հիմա դուք փորձում եք դատել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին։ Այս առումով բաց է, մնացած բոլոր առումներով ընդամենը մեսիջներ են»։
Քաղտեխնոլոգը նկատեց՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Իրանի նման երկրները երբեք չեն ադապտացվելու Հայաստանին, այլ ադապտացնելու են. «Եթե կարող ենք չադապտացվել, հալալ է մեզ, եթե այն, ինչ անում ենք, կարող ենք մարսել, իհարկե, խնդիր չկա, պետք է այդպես էլ անել։ Բայց պետք է հաշվարկել՝ կարող ենք, թե ոչ, որովհետև եթե չկարողանանք, դա կարող է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու քթից գալ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր