34 տարի անց. այն, ինչ ցանկանում են իշխանությունները, չի ցանկանում հայ ժողովուրդը. «Փաստ»          Ռուսաստանի ուղերձը Հայաստանին. «Սպայկայի» դեպքը չի կարող պատահականություն լինել. «Փաստ»       Սեպտեմբերի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

04 սեպ 2018 14:53

Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանին Պուտինի շնորհավորանքին. քաղաքական ենթատեքստ կա՞

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շատ  գնահատում և կապեր է պահպանում աշխարհի տարբեր երկրների ներկա և նախկին ղեկավարների հետ:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե  արդյոք քաղաքական ենթատեքստ  կա՞ ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանին Վլադիմիր Պուտինի շնորհավորանքում, այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով` դա անձնական հարաբերությունների խնդիրն է:

«Հասցնելով ճանաչել Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ կարող եմ ասել, որ ինքը մարդկային կապերը շատ է գնահատում և կապեր պահպանում աշխարհի տարբեր երկրների ներկա և նախկին ղեկավարների հետ: Դուք տեսեք, որ չնայած Եվրամիության հետ բավականին խնդրահարույց հարաբերություններ ունեն, բայց նա մասնակցեց ավստրիացի բարձրաստիճան պաշտոնյայի հարսանյաց արարողությանը, ինչը նշանակում է, որ մարդկային կապերը նրա համար առանձնահատուկ նշանակություն ունեն»,- ասաց Փաշինյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր