Մոսկվան Երևանին ատոմակայանի էներգաբլոկների զանազան տարբերակներ է առաջարկել          Երևանի 2024թ. բյուջեով ջրահեռացման կոմունիկացիաների կառուցման վրա մսխվել է ավելի քան 1 միլիարդ 262 միլիոն դրամ       Սպասվում է հորդառատ անձրևներ, կարկուտ, քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 այնուհետև կբարձրանա 7-10 աստիճանով    

04 սեպ 2018 16:47

«Բայց Քոչարյանը ո՞նց ա գալիս, մի հատ հասկանամ». Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր խուսափեց հստակ պատասխանել լրագրողների հարցին, թե կհամագործակցի՞ Քոչարյանի հետ:
Հարցին՝ եթե երկընտրանքի առաջ կանգնի՝ Փաշինյան, թե Քոչարյան, ում կընտրի, նա հարցով պատասխանեց. «Բայց Քոչարյանը ո՞նց ա գալիս, մի հատ հասկանամ»:
Լրագրողի պարզաբանմանը, որ նա արդեն հայտարարել է, որ վերադառնում է քաղաքականություն ու մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին, Ծառուկյանը պատասխանեց. «Թող մասնակցի, տեսնենք, ցավդ տանեմ: Ես այսօր իմ գործընկերների հետ եմ, մենք աշխատում ենք, ուզում ենք մեր ծրագրերն իրականություն դարձնենք: Ես կընտրեմ ինձ»:
Անդրադառնալով Քոչարյանին առաջադրված մեղադրանքին, նա ասաց. «Այսօր հարցը իրավական դաշտում է, երբ որ նրանք կոնկրետ կպատասխանեն՝ ինչի համար են ձերբակալել, ինչ մեղք կա, ինչ խնդիր կա, ինչ պատիժ կա, այն ժամանակ ձեզ կպատասխանեմ: Ես այսօր իրավաբանական հարցերին իրավունք չունեմ պատասխանելու»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր