Որքանո՞վ է տղամարդն իդեալական՝ ըստ կենդանակերպի նշանի          Ինչ խորհրդանիշ ունեն գույները, նրանց ազդեցությունը մարդու հոգեկան աշխարհի ու առողջության վրա       Ապրիլի 17-18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

04 սեպ 2018 20:15

Արժանապատվություն ունեցող մարդը գերադասում է չօգտվել հանրային տրանսպորտից. Պետրոս Ղազարյան

Արժանապատվություն ունեցող մարդը գերադասում է չօգտվել հանրային տրանսպորտից. Պետրոս Ղազարյան
Armday.am-ը գրում է.
«Խցանումները դարձել են մեր կյանքի անբաժան մասը,որոնք մեզանից խլում են ներվեր, առողջություն ու ժամանակ: Դրապատճառն իմ կարծիքով այն է, որ Երևանում մեքենաները շատ են, քանի որ բոլոր նրանք, ովքեր հանրային տրանսպորտից հրաժարվելու հնարավորություն ունեն, մեքենա են գնում»,-ասաց Պետրոս Ղազարյանը
Նրա խոսքով՝ արժանապտվություն ունեցող մարդը գերադասում է չօգտվել հանրային տրանսպորտից, քանի որ այն ձմռանը ցուրտ է, ամռանը՝ շոգ, մեջք մեջքի:
«Մեր ծրագրով կարող ենք Երևանը դարձնել տարածաշրջանի լավագույն հանրային տրանսպորտն ունեցող երկիրը: Ամբողջ աշխարհում առավել նպատակահարմար է երթևեկել հանրային տրանսպորտով, իսկ Հայաստանում հակառակն է, քանի որ մենք  հանրային տրանսպորտ չունենք»,-ասաց նա:
Հեռուստամեկնաբանը նշեց, որ իրենց ծրագրով նախատեսված տրանսպորտը կլինի էկոլոգիապես մաքուր  և չի աղտոտի օդը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր