«Փաստ».Փաշինյանը ևս մեկ հնարավորություն է տվել Տիգրան Մուկուչյանին՝ պայմանով....
![«Փաստ».Փաշինյանը ևս մեկ հնարավորություն է տվել Տիգրան Մուկուչյանին՝ պայմանով.... «Փաստ».Փաշինյանը ևս մեկ հնարավորություն է տվել Տիգրան Մուկուչյանին՝ պայմանով....](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-09/medium/1536123325_iyeywsxeayhadklydz8wtiw8nh.jpg)
Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը սկզբունքորեն դեմ չի եղել, որ փորձառու Մուկուչյանը շարունակի պաշտոնավարել, սակայն պայմանով, որ Երևանի ավագանու ընտրությունները յուրօրինակ փորձաքար են նրա ու ԿԸՀ մյուս անդամների համար: Եթե ընտրություններն ընթանան «նոր ժամանակների» պահանջներին համապատասխան, արտահերթ խորհրդարանական ընտրություններն էլ կվստահվեն Մուկուչյանին:
Հակառակ պարագայում վերջինս հրաժարական կներկայացնի: Ու չնայած տարածքային հանձնաժողովներում մեծամասնություն են կազմում ՀՀԿ–ականները, այս օրերին Մուկուչյանը ջանք ու եռանդ չի խնայում, որ իրեն «պադվադիտ» չանեն:
Հետաքրքիր է նաև ԿԸՀ կայքում տեղադրված սոցիալական գովազդը՝ «Իմ ձայնը չի վաճառվում: Ոչ ընտրակաշառքին»: Մեղմ ասած՝ տարօրինակ է նման բովանդակությամբ գովազդ տեսնել հենց ԿԸՀ կայքում: Այսինքն, ԿԸՀ–ն հաստատում է, որ նախկինում այդպե՞ս է եղել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: