Կենտրոնում կnտրել են գործարարին պատկանող ավտոմեքենայի ապակին և գnղացել պայուսակը, որում եղել է 40 մլն դրամ          11 աշխատանքային օրը բավարար չեղավ, որ գլխավոր հшնցագործի կամակատարները կարողանան ապահովել «Իզմիրլյան» ԲԿ-ում որևէ քահանայի կողմից սուրբ պատարագի մատուցումը       Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել է, կիրառվել է տնային կալանք և գրավ    

05 սեպ 2018 13:45

«Ագրարային համալսարանում կան անասուններ, որոնք պարզ չէ՝ ինչպես են օգտագործվել». Դավիթ Սանասարյան

«Ագրարային համալսարանում կան անասուններ, որոնք պարզ չէ՝ ինչպես են օգտագործվել». Դավիթ ՍանասարյանՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում խախտումների հետքերով ներկայում ընթանում են ստուգումներ:
«Ագրարային համալսարանում գնումների և աշխատավարձերի ոլորտում բազմաթիվ խախտումներ կան: Պարզ չէ՝ ո՞ւմ և ինչի՞ հիման վրա են աշխատավարձ տվել: Համալսարանն ունի տնտեսություններ, որտեղ ևս անմխիթար վիճակ է։ Այնտեղ կան անասուններ, որոնք պարզ չէ՝ ինչպես են օգտագործվել»,- ասաց նա Դավիթ Սանասարյանը:


Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ անասունների մասին է խոսքը, ինչին ի պատասխան՝ Սանասարյանն ասաց, որ համալսարանը տնօրինում է անասնաֆերմաներ, որոնք փորձաքննությունների համար են, սակայն պարզ չէ՝ ինչպե՞ս են դրանք օգտագործվել. «Չկան գործողությունների ակտերը: Տարիներ շարունակ համալսարանում վատնվել են պետական միջոցները»:
Ինչ վերաբերում է ԵՊՀ-ին, Դավիթ Սանասարյանն ասաց, որ այնտեղ ուսումնասիրությունները ժամանակավորապես դադարեցվել են, քանի որ աշխատակիցներն արձակուրդում են եղել. «Շուտով ուսումնասիրություններ կլինեն»:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր