Դատախազությունը պահանջում է Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Արտավազդ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, 325.5 միլիոն դրամ          Սպասվում են տեղումներ ձյան, ձնախառն անձրևի և անձրևի տեսքով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 5-ի համար    

05 սեպ 2018 15:10

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը շուտով կմտնի նաև Երևանի քաղաքապետարան

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը շուտով  կմտնի  նաև Երևանի քաղաքապետարանՀՀ պետական վերահսկողական ծառայությունը Երևանի քաղաքապետարանում գործողություններ կիրականացնի, երբ այնտեղ իր գործողությունները կավարտի Ազգային անվտանգության ծառայությունը:
Այս մասին այսօր  հրավիրված մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց ՀՀ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը:
«Մեզ հասցեագրված նամակների զգալի մասը կապված է Երևանի քաղաքապետարանի հետ: Այնտեղ առայժմ չենք մտել այն պատճառով, որ «Երևան» հիմնադրամում ԱԱԾ-ն գործողություն է իրականացնում: Երբ կդադարեցնեն իրենց աշխատանքները, մենք մեր գործողությունները կիրականացնենք, որովհետև Երևանի բյուջեի շուրջ 80 մլրդ դրամից 50 մլրդ դրամը պետական բյուջեից է: Մենք կարող ենք պետական բյուջեից սնուցվող ցանկացած կառույցում գործողություն իրականացնել»,- նշեց նա:
Դավիթ Սանասարյանը նշեց, որ իրենց միջնորդությամբ արդեն ապօրինի կառուցված մի շարք շինություններ են ապամոնտաժվել Երևանում:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր