Տեսանյութ․Խավարման կարգի արարողություն, որը Հիսուս Քրիստոսի մատնության և չարչարանքների հիշատակն է          Ապրիլի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ․ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում Նավասարդ Սրբազանը կատարեց Ոտնլվայի կարգ    

05 սեպ 2018 18:50

Ռուսաստանին պաշտոնապես մեղադրեցին Սկրիպալների եւ նրա դստեր թունավորման մեջ

Ռուսաստանին պաշտոնապես մեղադրեցին Սկրիպալների   եւ նրա դստեր թունավորման մեջՌուսաստանին պաշտոնապես մեղադրել են Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալների եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման մեջ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել Է, որ գրոհի համար պատասխանատու են Ռուսաստանի հատուկ ծառայությունները: Նա նշել Է, որ հանցագործությունը կատարել են երկու ռուսաստանցիներ՝ ռուսական ռազմական հետախուզության աշխատակիցներ, որը հայտնի Է նաեւ որպես ԳՀՎ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը: 
«Հիմնվելով հետախուզության տրամադրած տեղեկատվության վրա՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը եկավ այն եզրակացության, որ այդ երկու մարդիկ, որոնց անունները նշել են ոստիկանությունը եւ Թագավորական դատախազական ծառայությունը, ռուսական ռազմական հետախուզության ծառայողներ են»,-ասել Է նա: Բրիտանական կառավարության ղեկավարը նաեւ նշել Է, որ գործողությունն ամենայն հավանականությամբ արտոնված Է եղել Կրեմլի կողմից: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր