Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

06 սեպ 2018 11:44

Emirates-ի հարյուրավոր ուղևորները վարակվել են անհայտ հիվանդությամբ

Emirates-ի հարյուրավոր  ուղևորները  վարակվել են  անհայտ հիվանդությամբԻնքնաթիռի ուղևորներից մեկը մի քանի լուսանկարներ է հրապարակել իլյումինատորից և բացատրել, որ անձնակազմը լքել է ինքնաթիռը, իսկ մնացածի նկատմամբ կարանտին է սահմանվել։

Emirates ավիաընկերության ուղևորները, որոնք 203 չվերթով Դուբայից թռել են Նյու Յորք, կարանտինի մեջ են համաճարակի կասկածանքով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

ԶԼՄ–ների տվյալներով` պատճառը դարձել է անհայտ հիվանդությունը, որով վարակվել են ինքնաթիռի հարյուրավոր ուղևորներ։ Շատերի մոտ բարձրացել է ջերմությունը (37,7 և բարձր) և սկսվել է հազ։ Ավելի ուշ Emirates ավիաընկերությունը հաղորդել է, որ հիվանդացել է միայն 10 մարդ, նրանց հոսպիտալացրել են, մնացածներին բաց են թողել` վերցնելով կոնտակտներ։

​Ուղևորների վատ ինքնազգացողության մասին զեկուցել է օդաչուն։ Ջոն Քենեդի օդանավակայանում ինքնաթիռը դիմավորել են Հիվանդությունների հսկողության և կանխարգելման կենտրոնի աշխատակիցները, ինչպես նաև ոստիկանները։
Ուղևորներից մեկն ինքնաթիռում մի քանի լուսանկարներ է արել իլյումինատորից և բացատրել, որ անձնակազմը լքել է ինքնաթիռը, իսկ մնացածին կարգադրել են մնալ իրենց տեղերում։

​Առայժմ հասկանալի չէ, թե քանի է մարդ է գտնվում ինքնաթիռում։ Airbus А380–ի երեք կարգերի սրահներ ունեցող տարբերակում տեղավորվում է մինչև 535 ուղևոր, իսկ մեկ կարգի սրահ ունեցողում՝ 853։
Sputniknews.com–ի տեղեկատվության համաձայն, խոսքը խոլերայի բռնկման մասին է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր