Հրազդան գետում հայտնաբերվել է դեկտեմբերի 26-ից որոնվող, 44-օրյա պատերազմում զոհված Գոռ Երմալովյանի 26-ամյա քրոջ մարմինը          Կենտրոնում կnտրել են գործարարին պատկանող ավտոմեքենայի ապակին և գnղացել պայուսակը, որում եղել է 40 մլն դրամ       11 աշխատանքային օրը բավարար չեղավ, որ գլխավոր հшնցագործի կամակատարները կարողանան ապահովել «Իզմիրլյան» ԲԿ-ում որևէ քահանայի կողմից սուրբ պատարագի մատուցումը    

06 սեպ 2018 14:52

Զորացրված սպաներին առաջարկվել է հողատարածքների հատկացում. Արծրուն Հովհաննիսյան

Զորացրված սպաներին առաջարկվել է հողատարածքների հատկացում. Արծրուն ՀովհաննիսյանՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը զորացրված սպաների հետ հանդիպման ժամանակ բնակարանների փոխհատուցման ծրագրի շրջանակներում առաջարկել է հողատարածքների հատկացում, որը լիովին օրենքով սահմանված կարգ է, տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Առաջարկի իրավականականությունը ծագում է Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին օրենքի 34-րդ հոդվածի պահանջներից: Հոդվածը սահմանում է, որ զինծառայողները ապահովվում են բնակարանով կամ տնամերձ հողամասով:
Առաջարկը ներառում է տիպային հողատարածք կոմունալ մոդելավորմամբ, ինչպես նաև քննարկվում է հողամասի գրանցումը իրականացնել պետության հաշվին: ՀՀ ՊՆ տեղակալի առաջարկությունը բխել է այս օրենսդրական դրույթից և այն որևէ կերպ չի սահմանափակում նրանց բնակարան ստանալու համար հերթում գտնվելը եթե հրաժարվում են տնամերձ հողատարածքից:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր