Երևանում բախվել են «Kia Optima»-ն ու «Lexus»-ը․ վերջինը կոտրել է գովազդային ցուցանակը          Մենք օգնության կարիք չունենք, վերջին մարդը, ումից մեզ օգնություն է պետք, Զելենսկին է       Դավիթ Բեկի փողոցում բախվել է 4 մեքենա, կան տուժածներ    

06 սեպ 2018 17:27

Չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված խնդիրն առանձին պետք է դիտվի հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում

Չեմ կարծում, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված խնդիրն առանձին պետք է դիտվի հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում. ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Միաժամանակ նա հավելեց, որ չի բացառում, որ կան անձնական հարաբերություններ, որոնք ունեցել են իրենց «բարերար կամ ոչ այդքան բարերար նշանակությունը»:
«Երկկողմ հարաբերությունները նաև անձերի շփում են ենթադրում: Հայտնի է, որ Ռոբերտ Քոչարյանն ունեցել է լավ հարաբերություններ Վլադիմիր Պուտինի հետ, և նրա կողմից արված յուրաքանչյուր հայտարարություն այդ կոնտեքստում պետք է դիտել»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե փորձագիտական որոշ շրջանակների պնդումների համաձայն՝ Մոսկվան աջակցում է Ռոբերտ Քոչարյանին, նա նշեց, որ նման տպավորություն չունի.«Ես այդպիսի տպավորություն չունեմ, բայց բնականաբար ՌԴ-ն այն երկիրն է, որն ունի անմիջական շահեր այս տարածաշրջանում, իսկ Հայաստանի հետ ունեցած հարաբերություններն այդ շահերի կիզակետում են միշտ եղել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր