Մեկնարկեց Ավագ շաբաթը՝ Ավագ երկուշաբթի «Անիծված թզենու» հիշատակության օրն է          Մեր ժողովուրդը վճարում է ամենաբարձր գինը, ՌԴ-ն սպանել է 100,000 ուկրաինացի զինվոր, 13,000 խաղաղ բնակիչ և ավելի քան 600 երեխա       Մարտուն Գրիգորյանն ավագանու անդամության իքնաբացարկ է հայտնել    

06 սեպ 2018 17:42

Չենք ուզում պոկվել ժողովրդից. Ալեն Սիմոնյանը՝ նոր հանրահավաքի անցկացման մասին

«Մենք չենք ուզում պոկվել ժողովրդից, չենք ուզում, մեզ հաճելի է ժողովրդի հետ, հաճելի է իրենց լսելը: Չէ՞ որ հանրահավաքից առաջ և հետո մարդկանց հետ շփվում ենք: Գնանք, փակվեն՞ք էս սենյակներում, փակ, մգեցված ապակիներով մեքենաներո՞վ շրջենք: Ես ամբողջ օրը ոտքով եմ քայլում քաղաքով, չենք ուզում կտրվել ժողովրդից և կարծում եմ՝ դա ամենահոյակապ բանն է, որ մենք անում ենք»,- սեպտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան հարցի, թե ո՞րն է սեպտեմբերի 16-ին Գարեգին Նժդեհի հրապարակում կրկին հանրահավաք անելու նպատակը:
Նրա խոսքերով՝ ամենավտանգավորն այն է, որ իրենք չնմանվեն այն մարդկանց, ում դեմ պայքարել են:
«Դուք՝ լրագրողներդ, այդ հարցում մեծ գործ ունեք անելու, որ հանկարծ նման միտում տեսնեք, մեզ քննադատեք, դա ասեք, որ մենք շտկենք այդ բանը»,- եզրափակեց խոսքը Ալեն Սիմոնյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր