Մերցը երկար չի մնացել Զելենսկու, Ուիթքոֆի և Քուշների բանակցություններին, նա լքել է սենյակը կարճ ողջույնից հետո          Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում       22-ամյա վարորդը վրшերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող 73-ամյա հետիոտնին, վերջինը տեղում մшհшցել է    

06 սեպ 2018 18:15

Ի՞նչ առողջական վիճակում է գտնվում Մանվել Գրիգորյանը

Ինչպես հայտնի է, դեռ օգոստոսի 28-ին տեղեկություն էր տարածվել այն մասին, որ ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը «Արմենիա» բժշկական կենտրոնում է՝ էնդոկրինոլոգիայի բաժանմունքում: Այս մասին տեղեկացրել էին «Արմենիա» բժշկական կենտրոնից։ Այլ մանրամասներ կենտրոնից չէին հաղորդում ։
Ըստ տարածված տեղեկատվության՝ Մանվել Գրիգորյանի՝ հիվանդանոց տեղափոխվելու մասին բարձրաձայնել էր նրա փաստաբաններից Արայիկ Ալվանդյանը: Ալվանդյանն այսօր Shantnews.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն այդ լուրը չի տարածել, բայց Մանվել Գրիգորյանին «Արմենիա» ԲԿ տեղափոխել են:
Հարցին առողջական ի՞նչ վիճակում է Գրիգորյանը, Ալվանդյանը պատասխանեց.
«Ես վաղուց չեմ տեսել, բայց լավ վիճակում չէ: Փորձաքննություն է նշանակված, եզրակացությունը շուտով կլինի»,- ասաց փաստաբանը:
Հստակեցմանը, թե ինչ ասել է «շուտով», Ալվանդյանն արձագանքեց.
«Դա պետք է հարցնել դատաբժիշկներին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր