Աշխարհը փոթորկած և մահ սփռած քամիները հասել են նաև Հայաստան, դիվական խրախճանք է Քրիստոնյա Հայաստանում          Արեգակի վրա տեղի է ունեցել տարվա ամենամեծ զանգվածային արտանետումը       Թուրքիայի ռшզմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է nճրագոծություն՝ բռնшզшվթել և ամբողջապես հայաթափել Արցախը    

07 սեպ 2018 09:46

«Հրապարակ».Երանոսյանի անվան հետ կապված բազմաթիվ աղմկահարույց միջադեպեր կան.նրան կանչել են ՀՔԾ

«Հրապարակ».Երանոսյանի անվան հետ կապված բազմաթիվ աղմկահարույց միջադեպեր կան.նրան կանչել են ՀՔԾ«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լյովա Երանոսյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության: Տեղեկությունը ՀՔԾ-ից մեզ հետ զրույցում չմեկնաբանեցին՝ նշելով, որ այս պահին ոչինչ չեն կարող ասել:
Նշենք, որ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լյովա Երանոսյանը ազատվել էր աշխատանքից:

Նշենք նաեւ, որ Երանոսյանի անվան հետ կապված բազմաթիվ աղմկահարույց միջադեպեր կան: 2017 թվականի մարտի 21-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում բախում էր տեղի ունեցել փոխոստիկանապետի եղբոր եւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների միջեւ:
Հրապարակված տեսանյութերում երեւում էր, որ միջադեպին մասնակցել է նաեւ Երանոսյանը:
Աղմկահարույց դեպք էր տեղի ունեցել նաեւ հեղափոխության օրերին, երբ Երանոսյանը ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին սպառնում է եւ հայհոյում: Վերջինս էլ ջրի շշով հարվածում է նրան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր