Հունվարի 9-ին Երկրի վրա մագնիսական փոթորիկներ են կանխատեսվում          ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամի գույքի հափշտակության մեջ, նրա վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան       Վրաստանը ներողություն է ակնկալում ԵՄ-ից հեղաշրջման փորձին աջակցելու համար    

07 սեպ 2018 10:02

«Հրապարակ».Ինչո՞ւ է ՀՀԿ-ն ԿԲ խորհրդի անդամ առաջադրել հայտնի ընդդիմադիր եւ «լեւոնական» փեսային.ուշագրավ ենթատեքստ կա այստեղ

«Հրապարակ».Ինչո՞ւ  է  ՀՀԿ-ն ԿԲ խորհրդի անդամ առաջադրել հայտնի ընդդիմադիր եւ «լեւոնական» փեսային.ուշագրավ ենթատեքստ կա այստեղ «Այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովում քննարկվելու է Կենտրոնական բանկի խորհրդի նոր անդամի թեկնածությունը։ Նախկին անդամ Արկադի Խաչատրյանի ժամկետը լրացել է, նա նշանակվել է ԿԲ նախագահի խորհրդական։ Խորհրդի նոր անդամի թեկնածուն ԿԲ Դիլիջանի դպրոցի տնօրենն է՝ Մարտին Գալստյանը, ում ԿԲ-ում արդեն շնորհավորում են առաջխաղացման կապակցությամբ։
«Այս նշանակումն ուշագրավ ենթատեքստ ունի։ Բացի այն, որ Գալստյանը Հարվարդում կրթություն ստացած հմուտ մասնագետ է, նաեւ ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի փեսան է՝ հայտնի ընդդիմադիր եւ «լեւոնական»։ Բայց առավել ուշագրավ է, որ այս թեկնածությունն առաջադրել է ԱԺ ՀՀԿ խմբակցությունը։
Նախկին կարգը, երբ ԿԲ խորհրդի անդամին նշանակում էր ՀՀ նախագահը, փոխվել է, այժմ խորհրդի անդամներին նշանակում է ԱԺ-ն՝ ֆինանսավարկային հանձնաժողովի առաջարկով»,-գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» -ի՝ 07.09.18թ. համարում:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր