Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ       Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով    

08 սեպ 2018 19:40

Իրենց հոր սպանության մեջ կասկածվող Խաչատուրյան քույրերից մեկն անմեղսունակ է ճանաչվել

Իրենց հոր սպանության մեջ կասկածվող Խաչատուրյան քույրերից մեկն անմեղսունակ է ճանաչվելՄոսկվայի Հասարակական դիտորդական հանձնաժողովի անդամ Պավել Պյատնիցկին հայտնել է, որ իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատրյան քույրերից մեկին փորձագետներն անմեղսունակ է ճանաչել:
«Խաչատուրյանը, որը քույրերի հետ միասին սպանել է բռնակալ հորը, որը երկար տարիներ ստորացրել է իրենց, անմեղսունակ է ճանաչվել անցկացված փորձաքննության հիմնա վրա», - Պյատնիցկուն մեջբերում է ТАСС գործակալությունը: Հանձնաժողովի անդամը չի բացառել, որ վերջինս չի գիտակցել իր գործողությունները, և հնարավոր է, որ նման վիճակում գտնվել է հոր կողմից երկարատև ստորացումների հետևանքով:
Նշվում է, որ դատարանի որոշմանը, որը նրան բուժում կնշանակի փակ բուժհաստատությունում, նա կսպասի թիվ 2 մեկուսարանի հիվանդանոցում, ուր արդեն տեղափոխվել է:
Հետաքննությունը երեք քույրերին մեղադրանք է առաջադրել 57-ամյա հոր սպանության գործով, որի մարմինը բազմաթիվ վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 27-ին:
Օգոստոսի 2-ին Մոսկվայի դատարանը կալանքի տակ է առել նրանց:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր