Խոշոր վթար Երևանում, «Honda»-ին բախվել է արգելապատնեշին, գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում          Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան       Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար    

08 սեպ 2018 20:51

Տրանսգենդերին կանանց բանտ են նստեցրել, որտեղ նա բռնաբարել է բանտարկյալներին

 Տրանսգենդերին կանանց բանտ են նստեցրել, որտեղ նա բռնաբարել է բանտարկյալներին52-ամյա տրանսգենդեր Քարեն Ուայթը, որը մինչ այդ հայտնի է եղել որպես Դևիդ Թոմփսոն, տեղափոխվել է կանանց բանտ, որտեղ մի քանի բանտարակյալների է բռնաբարել։  Այս մասին գրում է The Sun պարբերականը։
«Ուայթին դատապարտել էին 2001 թվականին՝ մանկապղծության համար։ Տասը տարի տղամարդկանց գաղութում մնալուց հետո հանցագործը խոստովանել էր, որ այլևս իրեն տղամարդ չի զգում և տառապում է էրեկցիալ խանգարումով։ Տրանսգենդերային կինը չէր փոխել սեռը և տեխնիկապես շարունակում էր տղամարդ մնալ, սակայն դատարանը նրան կանանց գաղութ է տեղափոխում։ Այնտեղ Ուայթը 2016 թվականի փետրվարից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում երեք անգամ բռնաբարել է բանտարկյալին։ Նաև հաղորդվում է ևս երկու հնարավոր միջադեպերի մասին։ Բացի այդ, հայտնի է, որ նաև 2003 թվականին է նրա կողմից բռնաբարություն տեղի ունեցել, սակայն զոհի սեռը հայտնի չէ։ Հանցագործը սկզբում հերքում էր բոլոր մեղադրանքները, սակայն շուտով ընդունել է իր մեղքը»։
Թե ինչ պատիժ է սպառնում տրանսգենդերին՝ հայտնի չէ։ Բայց նրան, ամենայն հավանականությամբ. տղամարդկանց բանտ կուղարկեն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր