Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը          Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում       Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի    

10 սեպ 2018 10:46

Փաշինյանը թող հեղափոխություններով չվախեցնի. ե՛ւ կյանքում, ե՛ւ քաղաքականության մեջ ավելի վտանգավոր գույներ կան, օրինակ՝ երկնագույնը

Փաշինյանը թող հեղափոխություններով չվախեցնի. ԱԺ-ն անկախ օրենսդիր մարմին է, եւ ինքն է որոշում՝ ինչպես քվեարկել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
Աբխազիայում սեպտեմբերի 12-ը սգո օր է հայտարարվել վարչապետի մահվան կապակցությամբԳործարարների հարցին ի պատասխան, հիշեցնենք, Փաշինյանն ասել էր, որ պետք է արտահերթ ընտրություններ անցկացնել, սակայն ՀՀԿ-ի ներկայացուցիչները դեմ են արտահայտվում: Նա նշել էր, որ եթե պետք է, մի հատ էլ հեղափոխություն կանեն, եւ «սեւ ու սպիտակ ուժերի» մասին քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հայտարարությունը հենց դրան էր վերաբերում:
«Նախ՝ Փաշինյանը թող հեղափոխություններով չվախեցնի: ԱԺ-ն անկախ օրենսդիր մարմին է, եւ ինքն է որոշում՝ ինչպես քվեարկել: Իսկ եթե պետք լինի, մի հատ էլ դեմ կքվեարկեմ իր քաղաքական ծրագրերին: Իսկ գույների մասով նշեմ, որ ե՛ւ կյանքում, ե՛ւ քաղաքականության մեջ, ըստ իս, ավելի վտանգավոր գույներ կան, օրինակ՝ երկնագույնը… Չնայած կարող է այստե՞ղ էլ է իրողություն փոխվել: Հուսով եմ՝ այս հարցում Փաշինյանն ինձ հետ համակարծիք է»,- ասաց Շարմազանովը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր