Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

10 սեպ 2018 16:46

Ինչպես համոզվել, որ բրինձն օրգանական է, և դուք պլաստմասսայի կտորներ չեք ուտում

Ամեն տարի Չինաստանը 1,4 մլն տոննա բրինձ է արտադրում արտահանման համար: Չինաստանը համարվում է բրնձի ամենախոշոր մատակարարն աշխարհում: Սակայն որքան մեծ էր մեր զարմանքը, երբ կորեական մամուլը հոդված հրապարակեց այն մասին, որ չինական բրինձը վտանգավոր է առողջության համար և պատրաստված է պլաստմասսայից:
Կորեացիները պնդում են, որ չինական բրինձը պատրաստվում է կարտոֆիլի օսլայից և պլաստմասսայից:
Բարեբախտաբար, արհեստական բրինձը հեշտ է տարբերել օրգանականից: Ահա թե ինչպես պետք է տարբերել կեղծ բրինձը բնական արտադրանքից:
Մեկ բաժակ ջրի մեջ մեկ գդալ բրինձ ավելացրեք ու նայեք, թե ինչ է կատարվում: Եթե բրինձն օրգանական է, այն կմնա ջիր հատակում, իսկ արհեստականը կբարձրանա ջրի վրա:
Վերցրեք մի քանի հատիկ բրինձ և ծեծեք․ եթե հատիկները վերածվեն սպիտակ փոշու, ապա բրինձն օրգանական է, իսկ եթե նման փորձարկումից հետո դեղին հետքեր մնան, ուրեմն՝ բրինձն արհեստական է ու պատրաստված է սինթետիկ նյութերից:
Եթե բրնձի հատիկներն այրում եք կրակով, և վերջիններս այրվում են, ապա որևէ դեպքում նման մթերքը պետք չէ օգտագործել:
Մի բուռ բրինձ եփեք ու լցրեք պլաստմասսե տարայի մեջ և թողեք մի քանի օր: Տարան չպետք է դնել սառնարանում, այլ պետք է թողնել որևէ տաք տեղում և սպասել․ եթե բրնձի վրա բորբոս է հավաքվում, ապա այն օրգանական է, և կարող եք հանգիստ օգտագործել սննդի մեջ:
Ցանկացած սննդամթերք օգտագործելուց առաջ համոզվեք, որ այն չի պարունակում արհեստական նյութեր:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր