ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի կապիտանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
![ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի կապիտանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի կապիտանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-09/medium/1536585786_59.jpg)
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ։
Քրեական գործի նախաքննության ընթացքում ավտոմեքենայի վարորդ, շարքային Վ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել հրամանատարության հսկողության հանձնելը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: