Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ       Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով    

10 սեպ 2018 18:45

Պետպատվերով բուժվող հիվանդի համար բժշկին վճարման մեխանիզմը փոխվում է

Պետպատվերով բուժվող հիվանդի համար բժշկին վճարման մեխանիզմը փոխվում էՊետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների հիվանդանոցային ծառայություններում աշխատանքի վարձատրության նվազագույն չափաքանակներն առողջապահության նախարարի հրամանով վերանայվում են:

Ինչպես տեղեկացրին առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պետական պատվերի դեպքեր սպասարկող բժշկի աշխատավարձի հաշվարկի հիմքում հետայսու կիրառվելու է յուրաքանչյուր ավարտված հիվանդանոցային դեպքի համար վարձատրման ձևաչափը, այսինքն` բժիշկը սկսում է աշխատավարձ ստանալ ամեն բուժված դեպքի հաշվարկով` ըստ այդմ ստանալով բուժման համար պետության կողմից փոխհատուցված գումարից որոշակի տոկոս: Ի դեպ, այդ տոկոսը մարզային բժիշկների համար բարձրացվել է միջինում 5 տոկոսով` այդպիսով որոշակիորեն խթանելու մարզերում աշխատելը:

Նախկինում նման պարագայում կիրառվում էր հիմնականում դրույքաչափով վարձատրման սկզբունքը, ինչը բացառում էր պետպատվերով բուժվող հիվանդներին սպասարկելու շահագրգռությունը:

Նախարարի հրամանը միտված է միաժամանակ փոխել պետպատվերով բուժվող հիվանդների հանդեպ երբեմն բժիշկների կողմից ցուցաբերվող անտարբեր վերաբերմունքը, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել են քաղաքացիները, և ինչը վերացնելու հստակ նպատակադրման մասին բազմաթիվ առիթներով հայտարարել է անձամբ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր