Ուսուցչուհին, որը քնել էր հինգ աշակերտների հետ, հայտարարել է, որ իրեն ստիպել են սեքսով զբաղվել՝ շանտաժի միջոցով
Ավստրալիացի 25–ամյա ուսուցչուհին, որն արդեն մեկ ու կես տարի է անցկացրել բանտում՝ աշակերտների հետ սեքսի համար, տեղի ունեցածում մեղադրել է հենց աշակերտներին։ Կնոջ խոսքերով՝ նրանք ստիպել են իրեն սեքսով զբաղվել՝ շանտաժի միջոցով,– հաղորդում է Daily Mail-ը։
Ավստրալիայի հեղինակավոր դպրոցներից մեկի ուսուցչուհին սեռական կապի մեջ էր մտել 15-17 տարեկան հինգ աշակերտների հետ։
Նա արդեն մեկ ու կես տարի է ինչ կրում է իր պատիժը բանտում։ Սակայն երեխաների ծնողները պահանջում են, որ դպոցը նույնպես պատասխանատվության ենթարկվի։
Հարավային Ուելսի դատարանում նախկին ուսուցչուհին խաչաձև հարցաքննության ժամանակ հայտարարել է, որ ինքնակամ քնել է միայն աշակերտներից մեկի հետ։ Այդ մասին իմացել են նրա ընկերները և սկսել են շանտաժի ենթարկել ուսուցչուհուն՝ սպառնալով պատմել բոլորին նրանց գաղտնի կապի մասին։ Արդյունքում նա ստիպված է եղել սեքսով զբաղվել բոլորի հետ, ովքեր գիտեին իր գաղտնիքը։ Բացի այդ, աշակերտներից մեկը նրան երկու անգամ բռնաբարել է։
Ուսուցչուհու խոսքերը հաստատվում են նամակագրությամբ, որն ընթերցվել է դատարանում։
Արդյունքում դատարանը ուսուցչուհուն դատապարտել է պայմանական երկու տարվա ազատազրկման։ Նշենք, որ մինչ այդ նրան մինչև 12 տարի ազատազրկում էր սպառնում։