Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

11 սեպ 2018 10:02

«Ժողովուրդ» .Այլևս Հայաստանում 1 ռուբլի էլ չեն ներդնի. գործարարների հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ այնքան էլ հարթ չի անցել

Շաբաթ օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպեց ռուսաստանաբնակ գործարարների հետ:«Ժողովուրդ» օրաթերթին հանդիպումներից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, գործարարների  հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ այնքան էլ հարթ չի անցել, քանի որ հավաքվածները հիմնականում նախկին իշխանության հետ տարբեր թելերով կապված գործարարներ են, որոնք իրենց համարավետ չեն զգում նոր իշխանության օրոք:
 
Նրանցից շատերը դիտորդի նման նստել են, միմյանց հետ SMS հաղորդագրություններով շփվել ու հյուրի պես էլ հեռացել են: Որոշ մասն էլ իրար հետ զրուցելիս ասել են, որ այլեւս Հայաստանում 1 ռուբլի էլ չեն ներդնի, քանի որ չեն վստահում նոր կառավարությանը, որի մտածողությունը լոզունգային է ու շարժվում է մարդաորսի տրամաբանությամբ: Հետեւաբար, որեւէ մեկը չի ցանկանում ավելորդ գլխացավանք ունենալ, ճաղավանդակների հետեւում հայտնվելու հեռանկարի գնով ներդրումներ կատարել:

Թերեւս սրանով էր պայմանավորված այն, որ «Տրոյկա դիալոգ» ընկերության սեփականատեր Ռուբեն Վարդանյանը բավականին ագրեսիվ էր խոսում Նիկոլ Փաշինյանի հետ:

Բացի այդ, պարզվում է` Վարդանյանը նեղացած է նոր իշխանությունից, քանի որ վերջիններս «տրորել են» նրա ոտքը, երբ որոշել են ՀՀ-ում փակել «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի անդամներից էր Վարդանյանը»:

Մանրամասները` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր