Դոնալդ Թրամփը պահանջել է Նեթանյահուին փոխել Արևմտյան ափի քաղաքականությունը          Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար, աստղագուշակ դեկտեմբերի 30-ի համար       Բուք, մերկասառուց, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ    

11 սեպ 2018 09:46

«Ժամանակ».Հանցագործության մասին հաղորդում՝ ընդդեմ գլխավոր դատախազի

«Ժամանակ».Հանցագործության մասին հաղորդում՝ ընդդեմ գլխավոր դատախազի«Ժամանակ» թերթը գրում է. «Փաստաբան Հակոբ Ճարոյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն։
Բանն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի 2018թ. հուլիսի 11-ի հրամանով՝ Երեւան քաղաքի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության եւ դատական ակտերի բողոքարկման վարչության պետի պաշտոնին:


Ճարոյանի խոսքով՝ ՀՀ գլխավոր դատախազը կատարել է ՀՀ Քր.օր.-ի 308-րդ հոդվածով նախատեսված հանցարարք, քանի որ ինքը, 2016-ի մայիսից սկսած, Երեւան քաղաքի դատախազ Րաֆֆի Ասլանյանի կողմից ՀՀ Քր.օր.-ի 308-րդ, 311-րդ եւ 351-րդ հոդվածներով նախատեսված հանցարարքներ կատարելու վերաբերյալ բազմաթիվ հաղորդումներ է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի եւ ՀՀ ՀՔԾ-ի պետի անուններով, մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել դրա վերաբերյալ, այդ գործով դատարան հայցադիմումներ են ներկայացվել, սակայն հաղորդումներին ընթացք չեն տրվել, նյութեր չեն հավաքվել, եւ քրեական գործ չի հարուցվել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր