Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

11 սեպ 2018 10:53

Փաշինյանի նոր հայտարարությունը. աննախադեպ պայմաններ բնակարան ձեռք բերելու համար, որ երբևէ Հայաստանում չեն եղել

Փաշինյանի նոր հայտարարությունը. աննախադեպ պայմաններ բնակարան ձեռք բերելու համար, որ երբևէ Հայաստանում չեն եղելՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի հրամանով սահմանվել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնց փողոցի NN 4 և 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրներից բնակարան գնելու հավակնորդ ծառայողների ցուցակը հաստատելու, սերվերի տվյալների բանկ մուտք գործելու, բանալի ստանալու և բնակարանների ընտրության վերջնաժամկետը, այն է՝ 2018 թվականի սեպտեմբերի 20-ը: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1734-Ն որոշմամբ հաստատվել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի NN 4 և 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրների բնակարանների վաճառքի կարգը:

Կառավարության վերոնշյալ որոշմամբ սահմանվել է, որ ծրագրի շրջանակներում կառուցվող շենքերից բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և ղեկավարում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր