Տեսանյութ.Արամայիս Հարությունյանը դարձավ Մ-23 Եվրոպայի առաջնության չեմպիոն          15-ամյա աղջիկը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ վիճաբանության ընթացքում 3 անչափահաս աղջիկներ ձեռքերով մի քանի անգամ հարվածել են իրեն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին    

11 սեպ 2018 17:20

Շուտով կբացահայտվի Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքը. Քրեական գործ փողերի լվացման գործով

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն այսօրվա ասուլիսում խոսել է Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի մասին. «փաստերով կխոսենք և կասենք ով ինչ ունի: Կհրապարակենք ոնց է ձեռք բերել Կոնգրես հյուրանոցը 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում ու մնացած ունեցվածքը: Ունենք ստացած ցուցմունք, հիմնավոր ապացույցներ: Ունենք սխեմա, թե ինչպես է գալիս և հասնում, և Քոչարյանի ընտանիքը դառնում վերջնական սեփականատեր: Գիտենք, այդ գումարը ինչպես փոխանցվեց Քոչարյանի ընտանիքին: Ունեցվածքի գործով մեկ շաբաթ առաջ քրեական գործ է հարուցվել փողերի լվացման գործով: Խոսքը գնում է հարյուր միլիոնավոր դոլարների մասին», ասել է ԱԱԾ պետը:
«Սաշիկի 50 տոկոսները բանկում պահած են, հավատացեք ամբողջն առաջիկայում կհրապարակվի», ասել է նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր