Այսօր Ավագ Երեքշաբթի է, երկնքի արքայությունը պիտի նմանեցվի տասը կույսերի          Իրան–ԱՄՆ անուղղակի բանակցությունների առաջին փուլն դիվանագիտության վարպետաց դաս էր, որը խոստովանում են նաև Իրանի թշնամի Իսրայելում       Ուզում ես օրը վեց անգամ մսով ճաշ կեր, եթե այդ միջավայրում ես ապրում, ուրեմն աղքատ ես    

11 սեպ 2018 18:23

Գեղարքունիքում դիմակավորված գյուղացին փորձել է բռնաբարել հարևանուհուն

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու փորձի դեպքի առթիվ: 2018թ. սեպտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը` ժամը 01:20-ի սահմաններում, ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչը, դիմակավորված, նույն գյուղի բնակչուհու նկատմամբ բռնություն գործադրելով, նրա կամքին հակառակ, ապօրինի մուտք է գործել վերջինիս պատկանող բնակարան, որտեղ իր մոտ եղած որպես զենք օգտագործվող դանակի գործադրման սպառնալիքով փորձել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել: Հանդիպելով վերջինիս դիմադրությանը, հանցանքն ավարտին չհասցնելով՝ առերևույթ հանցանք կատարած անձը դիմել է փախուստի: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-139-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկայի գործադրմամբ կամ դա գործադրելու սպառնալիքով սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու փորձ, և 147-րդ հոդվածի 2-րդ մասով` բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը, հատկանիշներով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր