Երևանում բախվել են «Kia Optima»-ն ու «Lexus»-ը․ վերջինը կոտրել է գովազդային ցուցանակը          Մենք օգնության կարիք չունենք, վերջին մարդը, ումից մեզ օգնություն է պետք, Զելենսկին է       Դավիթ Բեկի փողոցում բախվել է 4 մեքենա, կան տուժածներ    

12 սեպ 2018 09:46

«Հրապարակ».Փաշինյանի այցերը Ռուսաստան առաջացրել են Արևմուտքի տարակուսանքը.հայկական կողմին հասկացրել են, որ Թրամփ-Փաշինյան հանդիպումը չի կայանա

«Հրապարակ».Փաշինյանի այցերը Ռուսաստան առաջացրել են Արևմուտքի տարակուսանքը.հայկական կողմին հասկացրել են, որ Թրամփ-Փաշինյան հանդիպումը չի կայանա«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի այցերը Ռուսաստան և որոշ քայլեր առաջացրել են Արևմուտքի տարակուսանքը։ ԱՄՆ-ում չեն հասկանում Սիրիա «հումանիտար զորք» ուղարկելու իմաստը, մանավանդ, որ իրենք նախօրոք տեղեկացված չեն եղել, և Հայաստանում գտնվող ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների հետ կապված որոշումները, ինչի մասին հայտարարել է անձամբ Փաշինյանը. «Տառացիորեն 10-15 օր առաջ իմ անձնական հանձնարարությամբ թույլ եմ տվել մտնել այդ լաբորատորիաները… ռուս մասնագետները երբեք չեն ունեցել մուտքի խնդիր և չեն ունենա` սկսած այն պահից, ինչ ես դարձել եմ վարչապետ»։

Ամերիկյան կողմը հասկացրել է, որ պետք է նման հարցերում գոնե պարիտետ պահվի՝ իրենց առաջ էլ ռուսական լաբորատորիաները բացվեն։
Մեր տեղեկություններով, սրա արդյունքում հայկական կողմին հասկացրել են, որ սեպտեմբերյան Թրամփ-Փաշինյան հանդիպումը չի կայանա»։
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր