Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

12 սեպ 2018 12:52

Անցնել հրատապ քայլերի.պատրաստ ենք առաջին իսկ հրահանգից առաջ նետվել և վնասազերծել զինված խմբավորումներին.Գրիշա Սարգսյանը` Փաշինյանին

 Անցնել հրատապ քայլերի.պատրաստ ենք առաջին իսկ հրահանգից առաջ նետվել և վնասազերծել զինված խմբավորումներին.Գրիշա Սարգսյանը` Փաշինյանին
Primenews.am-իթղթակիցը ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների սկանդալային գաղտնալսման թեմայի շուրջ զրուցել է  Հայաստանի միջազգային ոստիկանական ասոցիացիայի նախագահ և Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանի (Ժարիտ Գրիշ) հետ: Գրիշա Սարգսյանը դատապարտում է կատարվածը և նշում, որ հակահեղափոխական ուժերի դավաճանությունը պետության նկատմամբ աններելի է: «Դա դավաճանությունն էր Հայաստանի հանրապետության, երկրի պետականության, և ՀՀ անվտանգության նկատմամբ: Ցավում եմ կատարվածի համար, սակայն կարևորում եմ ՀՀ վարչապետի կողմից տրված արագ արձագանքն ու հակահարվածը, որը հայ ժողովրդին կրկին անգամ տրամադրեց լինել և մնալ ՀՀ վարչապետի կողքին: Ես Փաշինյանին հորդորել և հորդորում եմ` անցնել հրատապ քայլերի: Դա պետք է լինի  ոչ թե խաղաղ պայմանների, այլ ռազմական և արտակարգ իրավիճակների օրենքով: «Պետք է ոչնչացնել բոլոր տեսակի հակահեղափոխականների լծակները, որ երկիրը կարողանա իր բնականոն հունով աշխատել:Դրա համար հարկավոր է, որ անիմիջապես կալանավորվեն երկրի դավաճանները և կասեցվի ՀՀԿ-ի գործնեությունը: Պետք է սանձվեն բոլոր օլիգարխները, իրենց հանցավոր խմբավորումներով հանդերձ: Պետք է մաքրվի երկիրը և օր առաջ օրինականություն հաստատվի: Ես և իմ ղեկավարած կառույցի անդամները անվերապահորեն շարունակելու ենք աջակցել գործող վարչապետին: Պատրաստ ենք առաջին իսկ հրահանգից առաջ նետվել և վնասազերծել զինված խմբավորումներին, ինչպես 1990-ական թվականներին: Մենք կօգնենք , որ կարգ ու կանոն աշխատի և ապահովվի պետական ինստիտուտների բնականոն աշխատանքը»,-ընդգծեց Գրիշա Սարգսյանը:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր