Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

12 սեպ 2018 14:38

Մինչև դատարան դիմելը,պատրաստվում ենք հրապարակային ներողություն պահանջել այդ անձից․ Յուրի Խաչատուրովի փաստաբան

Մինչև դատարան դիմելը,պատրաստվում ենք հրապարակային ներողություն պահանջել այդ անձից․ Յուրի Խաչատուրովի փաստաբանԵրեկ համացանցում հայտնված գաղտնալսված խոսակցությունը մեծ աղմուկ բարձրացրեց, մասնավորապես, խոսակցությունը ՀՀ նախկին պաշտոնյաների, Մարտի 1-ի գործի, Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու, ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու վտանգների և այլնի մասին էր, որը քննարկում էին ԱԱԾ տնօրնեը և ՀՔԾ պետը։
Այնտեղ առավել ուշագրավ էր Վանեցյանի խոսքը Յուրի Խաչատուրովի վերաբերյալ․ «Ախպեր, խնդրում եմ, Խաչատուրովինը ուշադիր նայեք, չնայած վարչապետն ասում է՝ փակեք, բայց ռուսները…»։
ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը նշեց, որ պատրաստվում են հրապարակային ներողություն պահանջել։
«Հարցը իրավական հարթակում պարտադիր կլինի, քանի որ ակնհայտ վիրավորական արտահայտություններ է օգտագործվում իմ պաշտպանյալի հասցեին։ Սակայն, մինչև դատարան դիմելը,  հրապարակային ներողություն խնդրելու պահաջով կդիմենք վիրավորական արտահայտություն հնչեցրած անձին՝ ներողություն հայցելու ակնկալիքով։ Հետագայում դատական հեռանկարը կքննարկենք»,-ասաց Պողոսյանը։
Ինչ վերաբերում է Յուրի Խաչատուրովի արձագանքին՝ փաստաբանը նկատեց, որ ՀԱՊԿ քարտուղարը շատ բացասաբար է արձագանքել՝ առաջին հերթին որակումների հետ կապված։
«Այս ամենը եկավ կրկին ապացուցելու այն հանգամանքը, որ իր նկատմամբ իրականացված քրեական հետապնդումն ուղղակի որոշ պաշտոնատար անձանց կողմից քմահաճույքների, պահի ազդեցության տակ նոր իշխանությանը դուր գալու վարքագծի արդյունք է»,-հավելեց Պողոսյանը ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր