Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց          Մոսկվան և Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար       Երբ Սերժ Սարգսյանը մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է    

12 սեպ 2018 17:06

Լուսանկար.Ոստիկանները քիչ առաջ զինաթափել եւ բերման են ենթարկել Սամվել Ալեքսանյանի թիկնազորին

Լուսանկար.Ոստիկանները քիչ առաջ զինաթափել եւ բերման են ենթարկել Սամվել Ալեքսանյանի թիկնազորին Քիչ առաջ ոստիկանները «ռեյդ-զինաթափում» օպերացիա են իրականացրել Լեոյի փողոցում:
Մեր տեղեկություններով, ոստիկանները զինաթափել են ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին ուղեկցող թիկնազորին: Նույն այդ տեղեկություններով, ոստիկանները «Toyota Prado» մակնիշի մեքենայից բերման են ենթարկել 5 անձի:
Ոստիկանությունից փորձեցինք ճշտել մեր տեղեկությունները, որտեղից չհերքեցին, սակայն խոստացան մանրամասներ հայտնել ավելի ուշ:
Մեր հարցին, թե նրանց մոտ զենք-զինամթերք եղե՞լ է, ոստիկանությունից ասացին, որ մի քանիսի մոտ զենք հայտնաբերվել է, որի օրինականությունը ստուգվում է:
Նշենք, որ այսօր Սամվել Ալեքսանյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել էր, թե ինքը օլիգարխ չէ եւ թիկնապահ էլ չունի:
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ հրահանգեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին եւ ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել:
Լուսանկար.Ոստիկանները քիչ առաջ զինաթափել եւ բերման են ենթարկել Սամվել Ալեքսանյանի թիկնազորին

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր