Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

12 սեպ 2018 19:50

ՊՆ-ում քննություն չի ընթանում ՀՔԾ պետի հրապարակած ցուցակի զինվորականների գործով․ նախարար

Երեկ ՀՔԾ պետի հրապարակած ցուցակում նշված և այժմ գործող զինվորականների հանդեպ քննություն չի ընթանում պաշտպանության նախարարությունում։ Այս մասին լրագրողներին հայտնեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը․«Եթե դուք տեսել եք հրապարակումը, նշված է՝ ինչ է, հավելավճարներ են ստացել զինծառայողները։ Եթե նախաքննության մարմինը գտնի որևիցե քրեորեն պատժելի հարց այդ գործի շրջանակներում, խնդիր չկա»։
Նախարարը նաև նշեց, որ զինված ուժերը ներգրավված են եղել մարտի մեկի գործողություններին, զինված ուժերը կատարել է իր պարտականությունները արտակարգ իրավիճակներում, դրության շրջանակներում։ Եթե դրանից ավել բան է եղել, նախաքննությունը կհաստատի։
Նշենք, որ երեկ ՀՔԾ պետը աղմկահարույց ձայնագրության առթիվ հրավիրած ասուլիսի ժամանակ զինվորականների ցուցակ հրապարակեց, որոնք ըստ իր պնդմամբ՝ գումար են ստացել բարձր պաշտոնյաներից և օլիգարխներից՝ նրանց ունեցվածքը պաշտպանելու համար։ Ցուցակը վերնագրված է «ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ԼՐԱՑՈՒՑԻԻՉ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր