Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

12 սեպ 2018 16:15

Տեսանյութ. Հայաստանում բջջային կապ տրամադրող 3 օպերատորներից երկուսը ռուսական են հնարավոր է՝ նրանք են հնարավորություն ունեցել, այդ գաղտնալսումն իրականացնել

Տեսանյութ. Հայաստանում բջջային կապ տրամադրող 3 օպերատորներից երկուսը ռուսական են հնարավոր է՝ նրանք են հնարավորություն ունեցել, այդ գաղտնալսումն իրականացնելՀայացք մամուլի ակումբում փաստաբան Նորայր Նորիկյանը և քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը խոսեցին ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի աղմկահարույց ձայնագրության մասին:
 
«ՀՀ-ում տեղի է ունեցել աննախադեպ իրադարձություն, ինչը խոսում է այն մասին, որ գործ ունենք բավականին լուրջ հանցագործության հետ։ Իմ խորին համոզմամբ՝ դա ավելին է, քան հանցագործությունը՝ դա մեծագույն մարտահրավեր է՝ ուղղված ՀՀ ազգային անվտանգությանը: Բացի այն, որ իրականացվել են ՀՀ ՔՕ-ով արգելված մի շարք արարքներ, բուն փաստի՝ գաղտնալսման հրապարակումն ու շարժառիթը, ավելի մեծ հանցանքի մասին են վկայում: Հույս ունեմ, որ այդ ուղղությամբ ևս կիրականացվի օբյեկտիվ և բազմակողմանի քննություն՝ ՀՀ-ին ուղղված ուղղակի վնասարարության հատկանիշներով իրականացված հանցագործության բոլոր մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար։ Բուն գաղտնալսման հրապարակումը նպատակ է հետապնդել՝ ՀՀ պետականությունը թուլացնելու և պետական առանձին մարմինների աշխատանքը կազմալուծելու, նրանց աշխատանքի նկատմամբ կասկածանք հարուցելու, հեղինակազրկելու այդ մարմինների աշխատանքը»,-ասաց Նորայր Նորիկյանը։
 
Ըստ Նորայր Նորիկյանի վարկածներից մեկն այն է, որ հենց ՀՀ ԱԱԾ որոշ աշխատակիցներ կարող էին դա իրականացնել, ինչը կարող է դիտարկվել ուղղակի սաբոտաժ. «Թեև երեկ ԱԱԾ տնօրենն 99 տոկոսով բացառեց այդ վարկածը, ինչը խոսուն ահազանգ է, որ, եթե ՀՀ-ում չի իրականացվել այդ գաղտնալսումը, հետևաբար՝ վտանգն էլ ավելի մեծ է, որ գաղտնալսումը կարող էր իրականացվել այլ երկրների հատուկ ծառայությունների կամ ազդեցիկ շրջանակների կողմից։ Երկրորդ վարկածն այն է, որ հնարավոր է՝ հեռախոսային օպերատորներն են նման հնարավորություն ունեցել, այդ գաղտնալսումն իրականացնել ու տրամադրել գաղտնալսումը հրապարակող սուբյեկտներին։ Երրորդ վարկածը, որը վարչապետ Փաշինյանն էլ չբացառեց, այն է, որ օլիգարխները կարող էին ունենալ նման հնարավորություններ»։
 
Ռուբեն Մեհրաբյանի գնահատմամբ էլ ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունը գաղտնալսելը լրջագույն հանցագործություն է, դավադրություն՝ ուղղված Հայաստանի Հանրապետության դեմ. «Հայաստանում բջջային կապ տրամադրող 3 օպերատորներից երկուսը ռուսական են, իսկ ԱԱԾ պետն էլ հաղորդեց, որ խոսել է Viva Cell-ի քարտով, իսկ Viva Cell-ը ռուսական MTS-ինն է, որը մտնում է АФК սիսիտեմի մեջ, որի տնօրենների խորհրդի անդամ է Ռոբերտ Քոչարյանը։ Մենք տեսանք, որ այդ խոսակցության մեջ շրջանառվող տեղեկատվությունը կապված էր հենց Ռոբերտ Քոչարյանի հետ: Մի կողմից էլ՝ զարմանալի է, որ պետական կարևորության խոսակցությունն իրականացվում է սովորական բջջային կապով։ Կարծում եմ՝ բազմաթիվ ավելի անվտանգ եղանակներ կան։ Տեղի ունեցածը միանգամայն տեղավորվում է հայ-ռուսական «խնդիրներ չունեցող» հարաբերությունների շրջանակներում։ Սա զարմանալի չէ, ռուսական հատուկ ծառայություններն աշխատում են ավանակի համառությամբ և խոզի փնթիությամբ»,- նշեց Ռուբեն Մեհրաբյանը:
 
Ռուբեն Մեհրաբյանը նաև չի կարծում, որ Վանեցյանն ու Խաչատրյանը միակն են, որոնց գաղտնալսում են. «Հայաստանն այս 20 տարվա ընթացքում ուղղակի «ժուչոկների» մեջ է: Ակնհայտ երևում էր, որ այս ընթացքում ունեցել ենք նույնիսկ «ժուչոկ» պաշտոնյաներ, որոնք ծառայել են ընդդեմ ՀՀ-ի»։
 
Մանրամասները Hayacq.com-ի տեսանյութում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր