Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

14 սեպ 2018 10:35

«Ժողովուրդ».Պետության մեջ կան մասնավոր զինված խմբավորումներ ու բանդաներ. նախկին իշխանության թողած ժառանգությունը

«Ժողովուրդ».Պետության մեջ կան մասնավոր զինված խմբավորումներ ու բանդաներ. նախկին իշխանության թողած ժառանգությունը«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ռեյդեր» իրականացնելու, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին «ասֆալտներին պառկեցնելու եւ զինաթափելու» մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ոստիկանությանն ու ԱԱԾ-ին տված հանձնարարականից հետո հետաքրքիր պատկեր է բացահայտվել: Շատ օլիգարխներ կամ նախկին պաշտոնյաներ ստեղծել են իրենց մասնավոր պահնորդական կազմակերպություններն ու օգտվում են դրանց ծառայությունից: Ընդ որում, այդ ամենը նրանք հիմնադրել են միանգամայն օրինական ճանապարհով. այդպիսի բան է նախատեսված ՀՀ օրենսդրությամբ: Արդյունքում ստացվում է, որ պետության մեջ ստեղծվել են փոքրիկ զինված խմբավորումներ (որոշ դեպքերում՝ բանդաներ հիշեցնող), եւ սա օրենսդրական բացի պատճառով: Եթե նախկինում թիկնապահ տրամադրում էր ոստիկանության ՊՊԳՎ-ն, ապա 2012թ. ուժի մեջ է մտել «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենք, համաձայն որի` 500 հազար դրամ պետական տուրք մուծելուց հետո կարելի է ոստիկանությունից լիցենզիա ստանալ ու բացել պահնորդական ընկերություն, զինված մարդիկ։ Արդյունքում ստացվել է այնպես, որ նախկին իշխանության շատ ներկայացուցիչներ այսօր ունեն նման կազմակերպություններ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Ալֆա Դելտա» ընկերության իրական տերն, օրինակ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին է՝ Արման Սահակյանը, «Երկրապահ սեքյուրիթի» պահնորդական ընկերության անունից պարզ է՝ այն առնչվում է ԵԿՄ-ին, հիմնադիրը ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի որդին է՝ Արմանը: «Լեգիոն» պահնորդական ընկերությունը, որ նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի տների պահպանությունն է իրականացնում, պատկանում է Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի մորաքրոջ որդուն` Եղիշե Սիմոնյանին: ԱԱԾ գեներալ-մայոր Զավեն Նանյանին են պատկանում «Գրիֆ» եւ «Միհր» պահնորդական ընկերությունները: Իսկ «Սպեցնազ» ՍՊԸ-ն պատկանում է Պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Վարդան Մինասյանին, հիմնադիրն էլ նրա կինն է՝ Գայանե Մինասյանը: Ու հիմա ստացվում է, որ Փաշինյանի իշխանությունը բացի «ռեյդեր» անելուց, պետք է օրենսդրությունը փոխի եւ ոլորտը ոստիկանության կամ ԱԱԾ-ի տրամադրության տակ դնի: Այլընտրանքը զինված խմբավորումների գոյությունն է «օրենքի» սահմաններում»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր