Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ          Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

14 սեպ 2018 16:30

«Մենք պետք է ճանաչենք Հայոց ցեղասպանությունը». ամերիկացի կոնգրեսական

«Մենք պետք է ճանաչենք Հայոց ցեղասպանությունը». ամերիկացի կոնգրեսականԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թեդ Պոն Կոնգրեսի նիստի ժամանակ դիմել է ամերիկյան իշխանություններին՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին նշվում է ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի թվիթերյան էջում:
«Օսմանյան կայսրությունն ու այժմյան թուրքական պետությունը միշտ էլ հերքել են այն վայրագությունները, որոնք կատարվել են հայ ժողովրդի նկատմամբ: Մեր կառավարությունը շատ երկար ժամանակ «խաղացել» է Թուրքիայի հետ: Մենք թույլ ենք տվել, որ քաղաքականության պատճառով աչք փակենք օսմանյան թուրքերի կողմից 1.5 մլն հայի սպանության վրա: Մենք պետք է ընդունենք այդ սոսկալի հանցագործությունը»,-հայտարարել է Թեդ Պոն:
Իր ելույթում ամերիկացի կոնգրեսականը նաև նշել է, որ երկրի իշխանությունները պետք է ճնշում գործադրեն, որ թուրքական կողմն ընդունի իր մեղքը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր