Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 30-ի համար          Հունիսի 30-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ.ՌԴ Վորոնեժի մարզում լայնածավալ խուզարկություններ և ձերբակալություններ են ադրբեջանցիների նկատմամբ    

15 սեպ 2018 10:35

«Ժամանակ».Քոչարյանը վարձել է ադրբեջանցի միլիարդատերի շահերը պահանջող բրիտանացի լոբբիստին

«Ժամանակ».Քոչարյանը վարձել է ադրբեջանցի միլիարդատերի շահերը պահանջող բրիտանացի լոբբիստին«Ժամանակ» թերթը գրում է. «Հետաքննող լրագրող Գրիգոր Աթանեսյանը, ով թղթակցում է արևմտյան մի շարք հեղինակավոր հանդեսների, տեղեկացնում է, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով մեղադրվում է երկրում սահմանադրական կարգը բռնի տապալելու փորձի մեջ, վարձել է բրիտանացի լոբբիստների, ովքեր կապեր ունեն Ռուսաստանի հետ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման նախօրյակին Քոչարյանի կողմից վարձված Մայքլ Բարելի հեղինակությամբ եվրոպական երկու կայքերում տեղադրվել են հոդվածներ, որոնցով փորձ է արվում Քոչարյանին ներկայացնել որպես քաղաքական հետապնդման զոհ: Հոդվածներում Մակրոնին կոչ է արվում Փաշինյանի հետ հանդիպմանը հանդես գալ ի պաշտպանություն Քոչարյանի:

Հետաքրքիր է, որ Քոչարյանի շահերը պաշտպանող բրիտանացի լոբբիստը նախկինում պաշտպանել է ադրբեջանցի միլիարդատեր Անար Մամեդովի և Ռուսաստանի գազային մոնոպոլիստ «Գազպրոմի» շահերը»:
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր