Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

15 սեպ 2018 10:52

«Փաստ». Ինչու կտրուկ բարձրացան հենց նրանց աշխատավարձերը.ԱԽ քարտուղարը հրաժարական կտա

«Փաստ». Ինչու կտրուկ բարձրացան հենց նրանց աշխատավարձերը.ԱԽ քարտուղարը հրաժարական կտա«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» օրաթերթի տեղեկություններով, վերջերս Անվտանգու թյան խորհրդի աշխատակազմում կտրուկ բարձրացել են աշխատավարձերը: Դա իրականացվել է այն բանից հետո, երբ հնարավորինս ձերբազատվել են բոլոր «նախկիններից» եւ աշխատակազմը համալրել «յուրայիններով»: Այն, որ պետական կառույցներում աշխատավարձերը բավական ցածր են, գաղտնիք չէ: Եվ շատ ուրախալի կլիներ, եթե բոլոր գերատեսչություններում դրանք բարձրանային: Սակայն թե ինչու է հենց ԱԽ աշխատակազմում միայն բարձրացել աշխատավարձը, դեռեւս անհայտ է:


Ի դեպ, մեր աղբյուրը նաեւ տեղեկացնում է, որ, ամենայն հավանականությամբ, շուտով հրաժարական կներկայացնի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Հարցն այն է, որ ոչ միայն նրանից դժգոհ են հատկապես Ռուսաստանում, այլ, որ առավել կարեւոր է, վարչապետ Նիկոլ Փաշինյանն է զգացել, որ նա չի համապատասխանում այս պաշտոնին:
Մեր տեղեկություններով, վարչապետը փորձում է գտնել աշխարհաքաղաքական հայացքների տեսակետից հնարավորինս չեզոք, ընկալել ի եւ կանխատեսելի գործիչ, ով նաեւ որոշակի փորձառություն ունի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր