Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան          Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար       Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է    

15 սեպ 2018 11:10

«Ժամանակ».Շերիֆը ագրեսիվ գոռաց՝ Ռոբերտ Քոչարյանից կրակելու հրաման ստանալու մասին հարցը լսելով

«Ժամանակ».Շերիֆը ագրեսիվ գոռաց՝ Ռոբերտ Քոչարյանից կրակելու հրաման ստանալու մասին հարցը լսելով«Ես արդեն հարցաքննվել եմ Մարտի 1-ի քրեական գործով, բայց ոչ մի հարցի հետ կապված մեկնաբանություն չեմ տալիս»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գրիգոր Գրիգորյանը՝ Շերիֆը, որը 2008 թվականի մարտի 1-ին ներքին զորքերի հրամանատարն էր։ Գրիգոր Գրիգորյանը վստահեցրեց. «Ես չեմ կարծում, որ ես կապ ունեմ Տիգրան Աբգարյանի մահվան հետ և չեմ կարծում, որ դրա համար պատասխանատվության պետք է ենթարկվեմ։ Բայց կրկնում եմ, ես նման հարցեր չեմ մեկնաբանում»: Մեր հաջորդ հարցին՝ իրեն այդ օրը վերադասից՝ Ռոբերտ Քոչարյանից կրակելու հրաման տրվել է, թե ոչ, Գրիգորյանը չափազանց ագրեսիվ, գրեթե գոռալով ասաց՝ ոչ։ Մեր դիտարկմանը, թե ՀՔԾ պետի պնդմամբ՝ բավարար ապացույցներ են ձեռք վերվել, որ Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկջոկատայինների կողմից Ռոբերտ Քոչարյանի հայտնի պնդումից հետո, թե արդեն զոհեր կան, որպեսզի հիմնավորվի երկրորդ նախագահի խոսքը և ինքը Աբգարյանի սպանության պահին եղել է նրա կողքին, նույն տարածքում, Գրիգորյանը կրկին վրդովվեց՝ հայտարարելով, որ ինքը Մարտի 1-ի հետ կապված հարցերի չի պատասխանելու։ 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր