«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

15 սեպ 2018 11:45

Ադրբեջանը վերսկսեց. Հետեւանքները ծանր են լինելու

Ադրբեջանը վերսկսեց. Հետեւանքները ծանր են լինելուԱդրբեջանը վերջին օրերին ինտենսիվացրել է Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծությունը: Հայ-ադրբեջանական սահմանը նաեւ ՀԱՊԿ պատասխանատվության գոտի է, եւ ուշագրավ է, որ այս ինտենսիվացումը համընկավ ՀԱՊԿ ուղղությամբ բուռն զարգացումների հետ:
Ադրբեջանը Յուրի Խաչատուրովի հետ կապված պատմությունն ակնհայտորեն փորձում էր օգտագործել Ռուսաստանին կրկին իր «իրավունքների դաշտ» բերելու եւ երաշխիքներ ապահովելու համար: Բաքվում շրջանառության մեջ դրվեց նույնիսկ ՀԱՊԿ-ին անդամակցելու թեման:


Ընդհանրապես, Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները Ադրբեջանում հույսեր արթնացրին, որ կարելի է օգտագործել Ռուսաստանի հնարավոր դժգոհությունն այդ իրադարձություններից եւ վերականգնել հարաբերությունների նախաապրիլյան տրամաբանությունը, որի էությունը Ռուսաստանի երաշխիքներով Հայաստանի ու Արցախի դեմ ագրեսիան էր՝ Ադրբեջանի իրավունքների շրջանակում: Բայց Պուտին-Ալիեւ հանդիպումը ցույց տվեց, որ ռուսները համենայնդեպս այս փուլում մտադիր չեն Հայաստանի հետ հարաբերություններում օգտվել Ադրբեջանի ծառայությունից եւ կրկին մտնել նույն գետը, որն իրենց կանգնեցրեց փակուղու առջեւ, եւ որը շարունակվում է մինչ այժմ:
Ավելին, Հայաստանի նոր իշխանության հստակ դիրքորոշումը Արցախի եւ ռեգիոնալ հարաբերությունների հարցերում, ինչպես նաեւ Հայաստանում Մոսկվայի վասալային ռեժիմի ապամոնտաժումը Ադրբեջանին զրկել են մանեւրի հնարավորությունից եւ նեղացրել ռազմա-քաղաքական հնարավորությունների շրջանակը:
Ադրբեջանը չստացավ այն քաղաքական պայմանները, որի մասին հայտարարում էր այդ երկրի պաշտպանության նախարարը՝ ռազմական ճանապարհով Արցախի խնդիրը լուծելու համար: Այսինքն, ոչ ոք չցանկացավ ստանձնել ռազմական ագրեսիայի հովանավորությունն ու երաշխիքները:
Ահա այս իրավիճակում Ադրբեջանը վերսկսել է գնդակոծել ՀԱՊԿ «պատասխանատվության գոտին»: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանը հայտարարել է լայնածավալ զորավարժության մասին, որի սցենարում առաջին անգամ նշված է հակառակորդը՝ Հայաստան:
Նախորդ լայնածավալ զորավարժությունը, որի ժամանակ հայտարարվեց Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի «քաղաքական պայմանների մասին», կիսատ մնաց Ադրբեջանում տեխնածին աղետի հետեւանքով: Հայկական կողմը գիտե, թե ինչ է պետք անել, եւ դատելով նոր ռազմա-քաղաքական ղեկավարության հայտարարություններից ու տրամադրվածությունից՝ ագրեսիայի փորձի դեպքում հետեւանքները չափազանց ծանր են լինելու Ադրբեջանի համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր