Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է    

15 սեպ 2018 12:20

Չինարին արդեն 5 օր գնդակոծվում է. Այդ պատնեշը այդպես էլ չկառուցվեց

Չինարին արդեն 5 օր գնդակոծվում է.  Այդ պատնեշը այդպես էլ չկառուցվեցՏավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղն արդեն 5 օր պարբերաբար գնդակոծվում է: երեկ`  ժամը 8:30-ից ադրբեջանական զինուժը ԴՇԿ գնդացիրներից, նաեւ դիպուկահարի միջոցով կրակ է բացելմեր պաշտպանականդիրքերի, շուրջ մեկ ժամ՝գյուղի վրա: «Ուզում ենք լռենք, որ խուճապ չլինի, բայց այդքան լռել չի լինի…»,-նկատեց Սամվել Սաղոյանը: Սաղոյանը նշում է, որ երկու տուն վնասվել են, մի տան ջրի խողովակն է վնասվել, մանկապարտեզի շենքն է տուժել և այլն:Ըստ Համայնքի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանի՝
 ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը երեք տարի առաջ գյուղում ծրագիր էր ներկայացրել` պատնեշ կառուցելու մասին: «Այդ պատնեշը այդպես էլ չկառուցվեց, դա լուսահոգի նախարարի ծրագիրն էր, որը անկատար մնաց…»: Ադրբեջանական զինուժի գնդակոծությանը մեր պաշտպանական դիրքերից պատասխան է տրվել:
«Կրակում էին խոշոր տրամաչափի գնդացիրներից: Երկու տուն է թեթևակի վնասվել, առանձնակի բան չկա: Սահմանին մինչև 00:30-01:00 շարունակել է լարված մնալ, որից հետո մինչ այս պահը իրավիճակը հանգիստ է»,- մանրամասնեց Սաղոյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր