Արցախցիների հասցեին ազգային ատելության կոչեր հասցնելու փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ          Գեղարքունիքի մարզում։բախվել են «Ford Transit»-ը և ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված 2 «Ուրալ», 4 զինվորական տեղափոխվել է ԲԿ       ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի վճռին    

17 սեպ 2018 18:08

Չարենցավանի քաղաքապետը խլե՞լ է քաղաքացու գույքը. քաղաքացու բաց նամակը ՀՀ վարչապետին ու իրավապահներին

Չարենցավանի քաղաքապետը խլե՞լ է քաղաքացու գույքը. քաղաքացու բաց նամակը ՀՀ վարչապետին ու իրավապահներինԼուսանկարում՝ Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը
Քաղաքացի Թաթուլ Իվանյանը դիմում է ՀՀ վարչապետին, նախագահին ու իրավապահ մարմիններին՝ 2008 թվականին Չարենցավանի ներկայիս քաղաքապետի կողմից իր կապիտալն ու հողատարածքը խլելու վերաբերյալ գործը բացահայտելու համար: Քաղաքացու բաց նամակը ներկայացնում ենք ստորեւ՝ առանց խմբագրման:
«Ես՝ Թաթուլ Իվանյանս, դիմում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախագահ Արմեն Սարգսյանին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին՝ բողոքարկելով իմ դեմ կայացրած Հ3ՔԴ/0023/04/08 վճռի դեմ, որի գլխավոր կազմակերպիչը Չարենցավանի ներկայիս քաղաքապետն է: Օգտագործելով իր հոր պաշտոնը, որը այն ժամանակ մարզպետն էր, հետո հորաքրոջ պաշտոնը, որը հարկայինի 3-րդ բաժնի պետն է, ինչու չէ՝ նաեւ իրենց բարեկամ դատավորի պաշտոնը, 2008 թվականին ինձանից խլեցին ինձ պատկանող 130 քմ հողը՝ տասը տարով վարձակալած եւ 49.3 քմ կապիտալ շինությունս:
Խնդրում եմ օգնեք բացահայտել այս գործը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր