Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

17 սեպ 2018 18:25

Սոչիում մեկնարկել է Պուտին-Էրդողան հանդիպումը

ՌԴ-ի և Թուրքիայի հարաբերությունները եռանդագին ու դրական են զարգանում: Դա վերաբերում է առեւտրին, անվտանգությանը միջազգային ասպարեզում, բայց կան նաև բարդ հարցեր: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման բացմանը։

«Մեր հարաբերությունները շատ եռանդագին ու դրական են զարգանում: Դա վերաբերում է առեւտրատնտեսական կապերին, դրանք աճում են բավականին արավ տեմպերով: Դա վերաբերում է անվտանգության գծով մեր համագործակցությանը, հատկապես տարածաշրջանում եւ լայն իմաստով միջազգային ասպարեզում: Հարցերն անչափ շատ են, ընդ որում կան նաեւ բարդ հարցեր»,-ասել է Պուտինը:

Երկու ղեկավարների հանդիպումն ընթանում է Սոչիում, զրույցի գլխավոր թեման, ինչպես սպասվում է, կդառնա սիրիական Իդլիբի իրադրությունը:
Պուտինը եւ Էրդողանը, որոնց բանակցություններն ընթանում են Ռուսաստանի ղեկավարի Բոչարով ռուչեյ նստավայրում, զրուցում են ՌԴ-ի, Թուրքիայի և Իրանի՝ Թեհրանում կայացած գագաթնաժողովից տասն օր անց: Ինչպես Սոչի մեկնելուց առաջ լրագրողներին պարզաբանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, դա կապված է Իդլիբի իրադրության հետ, որի շուրջ իրադրությունը մնում է լարված, իսկ դրա նկատմամբ մոտեցումներում կողմերի միջև կան տարաձայնություններ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր