Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

13 սեպ 2018 01:05

Հարսանեկան օրացույց. ե՞րբ է ամուսնանալու ամենահարմար ամիսը

Հարսանեկան օրացույց. ե՞րբ է ամուսնանալու ամենահարմար ամիսըԴուք ցանկանում եք ամուսնանալ, սակայն դեռ չե՞ք կողմնորոշվում որ ամսին: Ահա ձեզ ենք առաջարկում մի հարսանեկան օրացույց, ըստ որի կարող եք ընտրել ամուսնության համար հարմար ամիսը:
Հնում մարդիկ շատ նրբանկատորեն էին մոտենում ամուսնության ամսի ընտրությանը, հավանաբար այդ պատճառով էլ ամուսնալուծությունները քիչ էին լինում:

Հունվար– Տարվա առաջին ամիսը, հարսանիքի համար ամենահաջող ամիսը չէ: Կանանց, ովքեր ամուսնանում են հունվար ամսին, վիճակված է մնալ այրի, կամ էլ հնարավոր է ամուսինը ձեռք բերի լուրջ հիվանդություն:
Փետրվար– Եթե դուք որոշել եք ամուսնանալ փետրվար ամսին, ապա մեկմեկու հանդեպ ջերմությունն ու մեղմությունը կպարուրի ձեզ ողջ կյանքում:
Մարտ– Գարնան առաջին ամիսը հարմար է այն զույգերին, ովքեր ցանկանում են իրենց կյանքը կապել անդադար շարժի, ճանապարհորդության, ուղևորության, գնալ-գալու հետ: Մարտ ամիսը ձեր կյանքը կվերածի մշտական ճանապարհորդության:
Ապրիլ – Հարսանիքի համար լավ ամիս է: Նրանք, ովքեր որոշել են հարսանիքն իրականացնել ապրիլ ամսին, նրանց կյանքում ամեն ինչ կլինի արդար կերպով: Կյանքում կինն ու ամուսինը կապերն և երջանկություն և հիասթափություն, սակայն ամեն ինչ կլինի հավասարակշռության մեջ:
Вращающиеся барабанные сушилкиПродам барабанную сушилку. Большой выбор. Прямо из Китая. Низкие цены. Богатый опыт.Продам барабанную сушилку. Большой выбор. Прямо из Китая. Низкие цены. Богатый опыт.sinowatt.ruПерейтиЯндекс.Директ

Մայիս– լավ ամիս է, սակայն միայն ոչ ամուսնության համար: Այս ամիսը ոչ մի լավ բան չի խոստանում, բացի անհանգստություններից և դատարկությունից:
Հունիս – Ամուսնության համար գերազանց ամիս: Տարվա բոլոր ամիսներից միայն հունիսն է խոստանում զույգերին միմյանց հանդեպ հարատև սեր և հավատարմություն: Այնպես որ, եթե որոշել եք, որ ձեր հարսանիքը լինի հունիս ամսին, ապա 50 տարի անց հենց հունիս ամսին կնշեք ձեր ոսկե հարսանիքը:
Հուլիս –Հիասքանչ ամառային ամիս, սակայն եթե դուք որոշել եք ամուսնանալ հենց այս ամսին, ապա հնարավոր է, որ հարսանիքից անմիջապես հետո զղջաք ամուսնության համար: Դուք կսկսեք մտածել, որ ձեր կյանքի ուղեկիցը այն մարդը չէ, ում հետ կցանկանայիք անցկացնել ձեր տարիները:
Օգոստոս – Ամռան վերջին ամիսը. խնդրեմ, հարսանիքի լավագույն ամիսն է այն: Օգոստոսը կբերի զույգերին հանգստությունխաղաղություն և ընտանեկան երջանկություն: Այս ամիսը խոստանում է երկար-երկար ամուսնական տարիներ, միմյանց հանդեպ նվիրվածություն:
Սեպտեմբեր– Աշնան այս առաջին ամիսը հարսանեկան թավշյա սեզոն է: Եվ եթե դուք չեք վախենում մեղմ և հանգիստ ապագա կյանքից, ապա սա հենց այն ամիսն է, որը հարմար կլինի ձեզ:
Հոկտեմբեր – Աշնան կեսը շատ շատ բարեհաճ ամիս է հարսանիքի համար, սակայն միայն այն դեպքում, եթե դուք չեք վախենում ամուսնության առաջին տարիներին հանդիպող դժվարություններից, որոնք կարող են ծագել ձեր ընտանիքում: Եթե դուք պատրաստ եք հաղթահարել դրանք ապագայում, ապա հոկտեմբերը ձեզ կնվիրի ընտանեկան հետագա երկարատև երջանկություն:
Նոյեմբեր– Աշնան վերջին ամիսը առատության ամիս է: Եթե ձեզ հետաքրքրում է ձեր ընտանիքի նյութական բարեկեցությունը, այլ ոչ թե զգացմունքները, ապա սա հենց այն ամիսն է, երբ պետք ամուսնանաք:
Դեկտեմբեր – Ձմռան առաջին ամիսը գերազանց ամիս է ամուսնության համար: Այն խոստանում է երկար տարիների ամուսնություն՝ լցված սիրով, նվիրվածությամբ և վստահությամբ:





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր