ՔՊ-ի ներսում անհանգստություն կա, Քոչարյանի վարկանիշն աճում է. «Ժողովուրդ»          Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, եղանակն առաջիկա օրերին       Մայիսի 21-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

18 սեպ 2018 10:18

«Ժամանակ». Քոչարյանի մարդիկ ակտիվացել են նաև մարզերում.Բացի Վիկտոր Սողոմոնյանից և մի քանի ՀՅԴ-ականներից՝ Քոչարյանը այլ աջակիցներ կունենա՞

«Ժամանակ». Քոչարյանի մարդիկ ակտիվացել են նաև մարզերում.Բացի Վիկտոր Սողոմոնյանից և մի քանի ՀՅԴ-ականներից՝ Քոչարյանը այլ աջակիցներ կունենա՞«Ժամանակ» թերթը գրում է. «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մարդիկ ակտիվացել են նաև մարզերում։ Նրանք այս օրերին մեկնում են մարզեր, հանդիպում տարբեր անձանց հետ՝ հատկապես գործարարների և նախկին պաշտոնյաների, ովքեր բիզնես գործունեությամբ են զբաղվել կամ պաշտոն են ստացել Քոչարյանի օրոք։
Այդ հանդիպումների ժամանակ զրույցի հիմնական թեման Քոչարյանն է, նրա քաղաքականություն վերադառնալու հնարավորությունն ու հնարավոր աջակցությունը։ Ասել է թե՝ Քոչարյանը սկսել է համակիրներ հավաքել ամբողջ հանրապետությունով մեկ կամ գոնե հասկանալ՝ քաղաքականություն վերադառնալու պարագայում կունենա՞ աջակիցներ, թե՞ ստիպված է սահմանափակվել միայն Վիկտոր Սողոմոնյանով և մի քանի ՀՅԴ-ականներով»։

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր