Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

18 սեպ 2018 10:53

«Հրապարակ».Գևորգ Կոստանյանը՝ նախաքննական գաղտնիքների նկատմամբ «դոստուպ» ունեցող հանձնաժողովի նախագահ

«Հրապարակ».Գևորգ Կոստանյանը՝ նախաքննական գաղտնիքների նկատմամբ «դոստուպ» ունեցող հանձնաժողովի նախագահ«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսելու հարցերի ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ է դարձել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։ Հանձնաժողովի նախագահին առաջարկում է հանձնաժողովում ամենաշատ ձայներ ունեցող խմբակցությունը, այսինքն՝ ՀՀԿ-ն։ Հանձնաժողովն իրավասություն ունի բացատրություններ ստանալու ցանկացած պաշտոնյայից՝ ընդհուպ մինչև վարչապետ, նաև նախաքննական գաղտնիքների նկատմամբ ունի «դոստուպ»՝ «անհրաժեշտ ընթացակարգն ապահովելով»։

Այսինքն, այս հանձնաժողովը հավակնում է դառնալ դատախազությո՞ւն՝ ՀՀ դատախազության կողքին, օրվա գլխավոր դատախազի պասիվության պարագայում (որի նկատմամբ, մեր տեղեկություններով, անվստահության գործընթաց է սկսվելու առաջիկայում)։ Հանձնաժողովը բացառապես միջազգային չափորոշիչներին համապատասխան է իրականացնելու իր «փաստահավաք» առաքելությունը՝ ապահովելով լուրջ հիմքեր»։
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր