Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

18 սեպ 2018 19:00

Անպատասխան նամակն ու հեռախոսազանգերը դարձել են առևանգման պատճառ

Անպատասխան նամակն ու հեռախոսազանգերը դարձել են  առևանգման պատճառԸնկերոջ հետ սիրած աղջկան առևանգելու գործով նախաքննությունն ավարտվել է և գործն արդեն դատարանում է:
Դեպքերը զարգացել են Գորիս համայնքի Խնձորեսկ գյուղում՝ 23-ամյա Հայկը Նելլին նամակով տեղեկացրել է, որ նրան հավանում է, սակայն աղջիկը չի պատասխանել նամակին, անպատասխան են մնացել նաև հեռախոսազանգերը, ինչն էլ պատճառ է դարձել՝ վճռական որոշում կայացնելու և Նելլին առևանգելու համար:
Ըստ մեղադրանքի՝ հուլիսի 12-ին Հայկը նախապես պայմանավորվել է ընկերոջ՝ Վարդանի հետ և սիրելի աղջկա նկատմամբ բռնություն գործադրելով` ձեռքերից, ոտքերից բռնելու, ապա նաև նրան գրկելու միջով նստեցրել են ավտոմեքենան և Խնձորեսկից տեղափոխել են դեպի Սիսիան համայնք:
Սակայն աղջկա առևանգումն ավարտին չի հասել, ճանապարհին աղջիկը ասել է, թե առողջական խնդիրների ունի և դեղորայք պետք է ընդունի այլապես վիճակը կվատանա և երիտասարդները նրան կրկին Գորիս են վերադարձրել, ինչից հետո էլ աղջիկն իրավապահներին է պատմել տեղի ունեցածի մասին:
Հայկին և Վարդանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր