Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

19 սեպ 2018 11:50

Ուր են գնում որպես գրավ վճարված գումարները

Ուր են գնում որպես գրավ վճարված գումարներըՎարչապետ Փաշինյանի՝ իշխանության գալուց որոշ ժամանակ անց ոստիկանության և ԱԱԾ-ի համատեղ աշխատանքների արդյունքում ձերբակալվեցին հասարակությանը հայտնի ու անհայտ մի շարք դեմքեր: Նրանցից որոշները գրավի դիմաց ազատ արձակվեցին (ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ 5 միլիոն դրամ, Սաշիկ Սարգսյանի որդի Հայկ Սարգսյանը՝ 50 մլն դրամ, Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը՝ Սերժի Վաչոն՝ 2 մլրդ դրամ և այլն), մյուս մասն էլ շարունակում է կալանքի տակ մնալ (Դավիթ Համբարձումյան (Մասիսի քաղաքապետ), Մանվել Գրիգորյան, Արթուր Ասատրյան՝ Դոն Պիպո): 

Սակայն, թե ուր են գնում որպես գրավ վճարված գումարները, ի՞նչ կարելի է անել դրանց հետ, և կա՞ արդյոք գրավի սահմանված չափ, թե՞ ոչ` շատերին հայտնի չէ: 

Իրավաբան Գարիկ Սահակյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ կալանքի խափանման միջոց ընտրված գրավը փոխանցվում է դատարանի դեպոզիտ հաշվին, որպեսզի դրանով ապահովվի մեղադրյալի կամ ամբաստանյալի պատշաճ վարքագիծը, բայց տվյալ վարքագծի խախտման դեպքում՝ նիստերին չներկայանալու, առանց թույլտվության տեղափոխվելու և այլն, նա կարող է բռնի մեթոդներով բերման ենթարկվել, իսկ ողջ գրավն ավտոմատ կերպով մնում է պետությանը: 

«Սակայն, եթե հանցանքի մեջ մեղադրվողը դատապարտվում է՝ նախկինում իր համար վճարված ողջ գրավը վերադարձվում է այն մարդուն, ով վճարել էր մեղադրյալի համար, քանի որ կարող են գրավը վճարել թե՛ մեղադրյալը, և թե՛ նրա հարազատները: Նաև չկա գրավի սահմանված չափ. նայած գործի բարդությունից, հոդվածի  ծանրությունից՝ դատարանն ընտրում է գրավի չափը: Սովորական գործերի համար ընդունված է  500. 000-1000.000 ՀՀ դրամը»,-ասաց Գարիկ Սահակյանը և հավելեց, որ դատարանն առավել մեծ գրավ է պահանջում այն մեղադրյալից, որը, հնարավոր է՝ տեղափոխվի կամ այլ կերպ խախտի պատշաճ վարքագծի կանոններն ազատության մեջ: 
Ըստ մեր զրուցակցի, ազատ արձակման դիմաց վճարվող գրավի հետ ոչինչ անել հնարավոր չէ. «Կա հատուկ հաշվեհամար, որի վրա փոխանցվում են գումարները»: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր