Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

20 սեպ 2018 10:35

«Ժամանակ».ՀՀԿ-ական պաշտոնյաներն իրենց ենթականերին սպառնում են գաղտնալսել՝ փորձելով կանխել իրենց դեմ հնարավոր սաբոտաժը

«Ժամանակ».ՀՀԿ-ական պաշտոնյաներն իրենց ենթականերին սպառնում են գաղտնալսել՝ փորձելով կանխել իրենց դեմ հնարավոր սաբոտաժը«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ ու ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրության հրապարակումից հետո մի շարք հանրապետական պաշտոնյաներ, քաղաքապետեր ու այլ գերատեսչությունների ղեկավարներ սկսել են սպառնալ-զգուշացնել իրենց ենթականերին կարևոր հարցերի շուրջ հեռախոսային զրույցներ չվարել, զերծ մնալ անգամ ֆեյսբուքյան նամակագրությունից, քանի որ «կարողա պատահի իրենց հետևում են»։ Նման մի քանի դեպք գրանցվել է հատկապես Վանաձորում քաղաքային իշխանության ներկայացուցիչների կողմից։

Այսինքն՝ պաշտոնյաներն իրենց ենթականերին սպառնում են գաղտնալսել՝ դրանով իսկ փորձելով կանխել իրենց դեմ հնարավոր սաբոտաժը և առհասարակ խնդրահարույց տեղեկությունների տարածումը»։
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր