Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

20 սեպ 2018 12:25

Ձեր նորընծա փոխնախարարներին մի քանի խորհուրդ տվեք.երբ կսովորես,խոսիր այս ամենի մասին ․ Արփինե Հովհաննիսյանը՝ ԱԳՆ-ին

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում խնդրանքով դիմել է ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանին։ Հովհաննիսյանը գրել է․ «Խնդրանք իմ լավ բարեկամ, ՀՀ արտաքին գործերի նախարար հարգարժան պարոն Զոհրաբ Մնացականյանին
Հարգելի պարոն Մնացականյան, բարեկամաբար խնդրում եմ Ձեզ՝ Ձեր նորընծա որոշ փոխնախարարների մի քանի խորհուրդ տվեք.
1. Երբ չգիտես, թե ինչ է խոսել և ինչ կարող է խոսել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը , ապա նախ՝ սովորիր։
2. Երբ չգիտես, որ Հայաստանի Հանրապետությունը ԵԽԽՎ մոնիթորինգի ներքո գտնվող երկիր է, ապա նախ՝ սովորիր։
3. Երբ չգիտես, որ Մոնիթորինգի հանձնաժողովի պարտականությունն է հետևել և քննարկել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները և մարդու իրավունքների վիճակը (անկախ գործող իշխանությունների ցանկությունից և քիմքից և անկախ ընդդիմության կամքից), ապա նախ՝ սովորիր։
4. Երբ չգիտես, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ուսումնասիրվում են բազմաթիվ աղբյուրներից, և ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը (ինչպես մյուս պատվիրակները) ընդամենը կարծիք է հայտնում, ապա նախ՝ սովորիր։
Հ.Գ. Հետո խոսիր այս ամենի մասին, երբ կսովորես, եթե իհարկե հետո նման ցանկություն կմնա։ Եթե ոչ թե մեկ տարվա մեջ վեց անգամ (ինչպես պատվիրակության և նրա ղեկավարի դեպքում), այլ գոնե վեց տարվա մեջ մեկ անգամ կկանխես Հայաստանի կենսական շահերին վերաբերող գեթ մեկ հակահայկական բանաձև, ապա մի հապաղիր, խոսիր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր