ՀԷՑ-ի վերցրած վարկերը չեն մտնում էլեկտրաէներգիայի սակագնի մեջ          Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը»       Մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով    

20 սեպ 2018 13:49

ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի դեմ երեք հայց. Գասպարին կստանա 4 հազար եվրո

ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի դեմ երեք հայց. Գասպարին կստանա 4 հազար եվրո Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր երեք վճիռ է կայացրել Հայաստանի դեմ հայցով, ընդ որում՝ երեքն էլ բավարարվել են: Մասնավորապես, դատարանը լիարժեք բավարարել է Գուլյանն ընդդեմ Հայաստանի հայցը, որի համաձայն՝ ՀՀ քաղաքացի Աշոտ Գուլյանը բողոքարկում էր իր որդու՝ ոստիկանությունում ինքնասպան լինելու առաջ քաշված տարբերակը:
Դատարանը Հայաստանին պարտավորեցրել է Աշոտ Գուլյանին վճարել 50 հազար եվրո ոչ նյութական վնասի և 2000 եվրո՝ որպես ծախսերի փոխհատուցում: ՄԻԵԴ-ը բավարարել է նաև Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի հայցը, որը վերաբերում էր նրա՝ ոստիկանությունում ենթարկված խոշտանգումներին, ինչպես նաև 2008թ. ընտրություններից հետո քաղաքական դրդապատճառներ ունեցող ձերբակալությանն ու դատավարությանը: Այս գործով Հայաստանին պարտավորեցրել են Սաղաթելյանին վճարել 15600 եվրոյին համարժեք դրամ ոչ նյութական վնասի, և 5000 եվրո՝ որպես ծախսերի փոխհատուցում:
Մասամբ բավարարվել է նաև Վարդգես Գասպարիի հայցը ընդդեմ Հայաստանի. հայցում նշված հոդվածներից մեկը՝ կապված բանտում պահման պայմանների հետ՝ մերժվել է: Գասպարիի գործով Հայաստանին պարտավորեցվել է նրան վճարել 4000 եվրո՝ ոչ նյութական վնասի դիմաց: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր